ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ադրբեջանն օգտագործել է Հայաստանի օդային տարածքը զենք տեղափոխելու համար / երկնքի խաչմերուկները

Ադրբեջանն օգտագործել է Հայաստանի օդային տարածքը զենք տեղափոխելու համար / երկնքի խաչմերուկները
18.01.2024 | 22:05

Ավիացիայի շարժին հետևելու համակարգով հետաքրքրված հեռուստալրագրող Վոլոդյա Հովսեփյանի հետ քննարկել ենք Հայաստանի օդային տարածքով անցուդարձի խնդիրները։ Դրանց շարքում առավել մեծ հետաքրքություն է ներկայացնում Ադրբեջանի օդանավերի շարժը։

Ըստ Le #figaro ֆրանսիական պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի 2 շաբաթվա ընթացքում ԻԼ բեռնատար ինքնաթիռով, որը 50 տոննա բեռնատարողությամբ է, 14 թռիչք է կատարվել Բաքվի և Նախիջևանի միջև։ Սրա և այլ հարցերի մասին դիտեք տեսանյութում։

Լրագրողներ՝ Վոկլոդյա ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7714

Մեկնաբանություններ